ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ  Շադարմազանովը քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ  խոսելով իր և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  հարաբերությունների մասին ասաց, որ ինքն ու Հովիկ Աբրահամյանը նորմալ հարաբերությունների մեջ են, ինչպես իր մյուս կոլեգաների հետ  և բոլոր նմանատիպ լուրերին ծիծաղով է վերբերվում

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որտեղ ասվում էր, որ  Շարմազանով-Աբրահամյան հարաբերությունները սրված են, քանի որ Շարմազանովը ցանկություն ունի դառնալ ԱԺ նախագահ:

Այն հարցին, թե ԲՀԿ-ն  վերջերս քննադատում էր Տիգրան Սարգսյանին և հատկապես իր կատարած աշխատանքից դժգոհ էր, արդյո՞ք դա ՀՀԿ-ին չի մտահոգու Էդուարդ Շարմազանվն .« Բնական է, որ բոլոր երկրներում էլ ընդդիմությունը քննդատում է իշխանությանը, մեր երկիրն էլ բացառություն  չէ: Բնական է նաև, որ իշխանությունը պետք է առաջադրի վարչապետի իր թեկնածուին: Մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, բայց Տ. Սարգսյանին հաջողվել է ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ապահովել  դրական արդյունք: Եթե մենք հավատացած չլինեին, որ Տիգրան Սարգսյանն  այն թեկնածուն չէ, ով չի կարողանալու ղեկավարել առաջիկա 5 տարիներին, մենք վսահ ենք, որ նա այս տարիների ընթացքում մեծ փորձառություն է ձեռք բերել և պատրաստ է լուծելու այն մարտահրավերները , որ կան  մեր երկրում :

«Գոհ կամ դժգոհ լինելը քաղաքական կատեգորիաներ չեն: Բոլոր խնդիրներով  և թերություններով Տ. Սարգսյանը լուծել է բազմաթիվ խնդիրներ: Իսկ այն, որ քաղաքական այլընտրանքը քննադատում է Տիգրան Սարգսյանին  դա իրենց խնդիրնե է» ,- առանձնացրել Էդուարդ Շարմազանովը

Այն հարցին, թե ինքը  տեղյակ է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին, նա ասաց, որ ինքը տեղյակ չէ և այդ հարցը թող տան   Գագիկ Ծառուկյանին: