Վերջերս Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում՝ սեպտեմբերի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Հրազդանի մի բնակիչ, ում հաղորդման համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության» Կոտայքի մարզի տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Մելսիդա Դանիելյանը հաշմանդամության 2-րդ կարգը հաստատելու համար իրենից պահանջել է 100 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում համաձայնել է կարգը հաստատել 30.000 դրամով:
Ինչ խոսք, գովելի է, որ Հայաստանում հետևողական լինեն և հնարավորինս կանխեն կոռուպցիան, բայց ցավալի է, որ խոշոր դեպքերը թողած այսպիսի դեպքերն են բացահայտում և բավականին մեծ աղմուկ «սարքելով»՝ լուսաբանում՝ տարվա վերջ քանակ ներկայացնելու համար։ Այսպիսի դեպքերն այսպես ամպագորգոռ ներկայացնելով, բնավ չեք ծածկում այն կոռուպցիան, որ իրականում տեղի է ունենում բազմաթիվ կառույցների ներսում՝ ընդհակառակը, ընդգծում եք։
Այս կնոջ քայլն իրոք դատապարտելի է, բայց նրան իր 30.000 դրամով դարձնել «խաղի հերոս»՝ արդարություն ջատագովի տպավորություն թողնելու համար, անարդար է։
2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 256 հանցագործության դեպք, ընդ որում նշված հանցագործությունների 50,0%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից:
Եվ զարմանալին այն է, որ գրեթե միշտ շատ արագ բացահայտվում են ավելի թեթև և ժողովրդի կողմից աղմուկ չբարցացրած դեպքերը: