«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «ԲԿՄԱ»-ի դեմ տեղի ունեցած հանդիպումը (1:1).
««ԲԿՄԱ»-ն շատ կազմակերպված թիմ է, մենք նրանց 11 մետրանոց նվիրեցինք և շատ դանդաղ տեմպով էինք խաղում: Երկրորդ խաղակեսում մենք արագացրինք տեմպը և կարող էինք նույնիսկ հաղթել:
Հիմա մեզ սպասվում է 2 տնային հանդիպում, տանը մենք ավելի ուժեղ ենք: Եթե հաղթենք, հրաշալի հնարավորություն կունենանք՝ դուրս գալու փլեյ-օֆֆ:
Ես հպարտանում եմ իմ թիմով, մենք հաճախ ենք կամային խաղ ցուցադրում այս մրցաշրջանում, ինչը չես ասի նախորդի մասին», – ասել է վան Գալը: