Սողոմոն Քոչարյանը դարձել է նաև բժիշկների հերոսը, նրանք լրիվ ուրիշ մարդիկ են, սանիտարկեքն այնքան հոգատար են նրա նկատմամբ, քրեակատարողականի տղերքը, որ հսկում էին Սողոմոնին, գիշերները նրա խնամքով էին զբաղված։ Սողոմոնը նրանց համար արդեն հանցագործ չէր։

Սողոմոնը նաև հույս է մնացած ցմահ դատապարտյալների համար, որովհետև նրա գործը դարձավ նախադեպ։ Ծանր հիվանդությամբ տառապող «հանծագործ» Սողոմոն Քոչարյանը, որն այսօր ազատության մեջ է, միացրել է այսքան տարբեր մարդկանց։

Իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդիկ Բաղդասարյանը: