Ինչպես հայտնի է, Snickers, Twix, Mars, M&M’s, KitKat և Bounty և շուկայում առկա այլ շոկոլադե սալիկների կտրուկ էժանացման պատճառները ուսումնադիրվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա մասնավորապես ասել է. «Երեկ չէ առաջին օրը լրատվամիջոցներից իմացանք տվյալ տեղեկատվության մասին: Արդեն ուսումնասիրություն ենք սկսել, այս պահին դեռ չեմ կարող ասել՝ ինչն է պատճառը, որ էժանացել է, բայց կարող եմ ասել, որ ուսումնասիրությունը սկսված է՝ բացահայտելու համար այն պատճառները, որոնք հանգեցրել են էժանացման, որովհետև ներմուծողը խոշոր ընկերություն է՝ «Սլավ Գրուպ»-ը»:
Շաբոյանը հորդորեց սպասել ուսումնասությունների արդյունքներին և այլ խոշոր ընկերության հայտնվելու մասին ասաց. «Չեմ կարող ասել, դեռ չենք տիրապետում այդ ինֆորմացիային, հենց ավարտենք ուսումնասիոևթյունը, արդյունքների մասին կիրազեկենք»:
Նշենք, որ Twix, Snickers, Kit Kat, M&M’s, Mars, Bounty տեսակի բոլոր հայտնի շոկոլադե սալիկները երևանյան գրեթե բոլոր խանութներոմ կտրուկ էժանացել են։ Նախկինում փոքր Snickers գինը կազմում էր 250-270 դրամ, իսկ այժմ 200։