«Եթե այս իրավիճակը պահպանվի, որն այսօր ունենք, կարծում եմ՝ կխուսափենք գնի բարձրացումից»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ հավելելով, ո գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին խոսելը դեռ վաղ է:
Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ՀԷՑ-ում ուսումնասիրություններ անցկացնող խորհրդատվական ընկերությունը առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են, իսկ երկրորդ փուլն ամենաուշը մյուս շաբաթ կավարտվի:
Նա նաև նեշց, որ նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ ինքը երբեք չի հանդիպել:
«Մի վեց ամիս չաշխատի՞, որ համեմատելու բան լինի: Նոր տնօրենը այլ պաշտոնում է աշխատել, մարդիկ կարող են այլ պաշտոնում շատ լավ աշխատել, մյուսում՝ վատ, և հակառակը»,- ասաց Նազարյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի նոր տնօրեն Կարեն Հարությունյանին: