Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ կայծակից 4 զինվոր է սպանվել, 11-ը՝ վիրավորվել:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին, Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում:

Այնտեղ` Հակկարի նահանգի Դաղլիչա շրջանում, թուրքական բանակը ռազմական գործողություն էր իրականացնում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: