«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խորհրդակցությունն անցել է լարված մթնոլորտում: Վ. Գասպարյանը նույնիսկ հայտարարել է, որ վերջ պետք է դրվի միջնորդների և «դալալների» ձևով աշխատելու գործելաոճին: Ոստիկանապետը խիստ նկատողություն է հայտարարել ՄՌՕ-ի աշխատակիցներին ու նշել, որ ցանկացած կաշառքի գործի բացահայտում ավարտվելու է դատավարությամբ՝ «դատվելու եք»:

Ի դեպ, խորհրդակցության ժամանակ Գասպարյանը նաև հայտարարել է, որ երկու աշխատակից արդեն իսկ ազատված են իրենց վատ աշխատանքի պատճառով: Ըստ պաշտոնական տեղեկության՝ ոստիկանության պետը ասել է, թե ճանապարհային ոստիկանության որոշ ստորաբաժանումների, օրինակ՝ հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում դեռ կան անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող երևույթներ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։