Ռեքսեմ նահանգի Փոնթֆադոգ գյուղում քամին տապալել է Բրիտանիայում ամենածեր և ամենամեծ կաղնու ծառերից մեկին: Այս մասին հայտնում է BBC գործակալությունը:
Տեղական խորհրդի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ գյուղին կհաջողվի պահպանել ընկած կաղնուն, որի բնի շրջագիծը կազմում է 12,9 մետր և ցուցադրություն կազմակերպել:
Համաձայն եղած տվյալների կաղինը տնկվել է 802 թվականին: Տեղացիները այն համարում են գյուղի տեսարժան վայրերից մեկը:
Իրականում կաղիները համարվում են երկարակյաց ծառեր և նրանցից շատերը կարող են հազար տարուց ավել կյանք ունենալ: