Ըստ Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի, երբ համամատության ենք ենթարկում Երևանի ավագանու թեկնածուներին, ապա տեսնում ենք, որ ժողովուրդը ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին ընդունում է:
«Երևանցիները Տարոնին սիրում են», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հովհաննես Սահակյանն ու հավելեց, որ Տարոն Մարգարյանը ունի այն փորձը, որով կկարողանա ղեկավարել մայրաքաղաքը:
«ՀՀԿ-ն բավականին մեծ քաղաքական թիմ ունեցող կուսակցություն է: Կլինեն մարդիկ, որ այս կամ այն պատճառով ՀՀԿ-ին չեն վստահի և ձայն չեն տա»,-ասաց նա և ընդգծեց, որ այսուհանդերձ որոշ կայուն զանգված վստահում է ՀՀԿին:
Հովհաննես Սահակյանը կարծիք հայտնեց, որ վերջին շրջանում այլ քաղաքական ուժերի կողմից նկատել է սև PR-ի դրսևորումներ, որոնք անընդունելի է համարում: