Այսօր Ճապոնիայի բնակիչ Ձիրոեմոն Կիմուրան, որին համարում են երկրագնդում ամենատարեց մարդը, նշում է իր ծննդյան 116-րդ ամյակը:Այս մասին տեղեկացնում է корреспондент գործակալությունը` հղում կատարելով տեղական աղբյուրներին:

Կիմուրան ծննդյան օրը նշելու է ընտանիքի անդամների և ընկերների շրջապատում: Նրան է այցելելու նաև Ճապոնիայի արևմուտքում գտնվող Կետանգո-ի քաղաքապետը, որտեղ էլ հենց բնակվում է երկարակյացը:

Երկարակյացի խոսքերով նա ջանում է ապրել «շատ չուտել և երկար ապրել» կարգախոսով, բացի դա նա նաև ոչ խմում է և ոչ ծխում:

Նշվում է, որ նա 60 հազար բնակչություն ունեցող 95 բնակիչներից մեկն է, որի տարիքը անցնում է 100-ից