Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկար տարիների կուսակցական ընկերը քննադատության է ենթարկել Էրդողանին։ Թուրքիայի նախագահինքննադատել է նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առընչը:
Ինչպես տեղեկանում ենք թուրքական կայքերից, նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առընչը մի հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել էր, թե ինքը ոմանց (նկատի ունենալով գործող նախագահին) նման չի ասելու, թե 400 պատգամավոր տվեք։ Այս խոսքերից հետո հետո նրան շրջափակման մեջ են առել։
«Որոշ մարդկանց նկատմամբ իմ հարգանքը կորավ։ Մարդ պետք է ճիշտ ընտրի իր կուսակցական ընկերոջը»,- ասել է Առընչը այս ամենից հետո։