Ռոսավիացիան հոկտեմբերի 26-ից ուժը կորցրած է ճանաչել «Տրանսաէրո» ավիաընկերության օպերատորի վկայականը: Երկուշաբթի օրվանից թռիչքները դադարեցվել են: Ինչպես տեղեկանում ենք Ria.ru-ից ընկերության կողմից իրականացված վերջին թռիչքը կիրականացնի Հոնկոնգի օդանավակայանը:
«Տրանսաէրո» ավիաընկերությունը չի կարողացել կատարել իր պարտավորությունները, որոնք լիզինգային պարտավորությունների հետ միասին կազմել են 250 մլրդ ռուբլի:
Ավիատոմսերի վաճառքը դադարեցվել է, իսկ ուղևորների փոխադրումը իրականացրել է «Աթրոֆլոտ»-ը: