Երևանի «Փյունիկի» նորեկ կիսապաշտպան Աշոտ Սարդարյանը, ով ձմռանը մայրաքաղաքային ակումբ տեղախողվեց Ֆրանսիայից, ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Գանձասարի» հետ դիմակայության մասին:
- Առաջին անգամ էի խաղացի «Գանձասարի» դեմ` Կապանում: Ես տեղյակ էի, որ Կապանում միշտ էլ դժվար է լինում թիմերի համար: Շատ դժվար խաղ ստացվեց, բայց մենք շատ լավ իմանալով խաղի կարևորությունը և նշանակությունը, ամեն ինչ արեցինք որ արդյունքի հասնենք:
Երկրորդ խաղում վստահություն կար, բայց պատասխանատվության զգացումը շատ բարձր էր, հաշվի առնելով որ կիսաեզրափակիչ և ամեն ինչ արեցինք, որ հայտնվեինք եզրափակչում:
Պատասխան խաղը լարված անցավ որովհետև երկու թիմն էլ խաղում էր եզրափակիչ դուրս գալու համար: Թիմային խաղի շնորհիվ մենք արդյունքի հասանք: Իմ կարծիքով` բոլոր դիրքերում խաղը հաջողվեց:
«Շիրակի» դեմ արդեն հնարավորություն ունեցել եմ խաղալու: Որոշակի չափով ծանոթ եմ նրանց խաղին: Միանշանակ դուրս ենք գալու դաշտ հաղթելու համար,- նշել է Սարդարյանը:
ArmFootball.com