ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ համանախագահները ցանկանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ: 

Նա նշեց, որ մնացել է շատ կարճ ժամանակ, անհրաժեշտ է ճշտել նախագահների հետ նրանց զբաղվածության գրաֆիկը՝ հանդիպումը կազմակերպելու համար:

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում են և կհանդիպեն ՀՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ, իսկ վաղը կմեկնեն Լեռնային Ղարաբաղ:  Այցի նպատակը՝ երկու երկրների նախագահների հանդիպման մանրամասների ճշտումն է: