Իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ Բունդեսլիգայում «Բավարիայի» գերազանցությունը մրցակիցների նկատմամբ խանգարում է իրեն ըստ արժանվույն գնահատել մյունխենյան ակումբի ֆուտբոլիստների խաղը:
««Բավարիան» կհաղթի Բունդեսլիգայում և նույնիսկ կարիք չի լինի հատուկ ջանքեր գործադրել:
Պետք է խոստովանեմ, որ չեմ կարողանում «Բավարիայի» խաղից հաճույք ստանալ: Պատճառը շատ պարզ է. Գերմանիայի առաջնությունում նրանք գործնականում արժանի մրցակիցներ չունեն»,- ասել է Անչելոտին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գվարդիոլայի հեռանալու դեպքում Անչելոտին կարող է գլխավորել մյունխենյան ակումբը: