Այսօր ԱԺ-ում ընթանում է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը: Այս ընթացքում ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտնեց, որ իրեն անհանգստացնում են հեռախոսային գաղտնալսումները: Նա նաև շեշտեց, թե գաղտնալսումներն անօրինական են, բայց համատարած:
Այս հայտարարությանն ի պատասխան ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ իրենք չեն ունեցել գեթ մեկ դիմում, որտեղ եղել է հիմնավոր ուղղորդող, բավարար փաստ՝ գործընթաց սկսելու համար:
«Իմ հեռախոսը գաղտնալսվում է: Ինչո՞ւ համար չգիտեմ, այս երկում ես հեղաշրջում չեմ անում, ինչ մտածում եմ՝ բարձրաձայն»,- հակադարձեց տիկին Բիշարյանը:
Պատգամավորի հայտարարությունը ՄԻՊ-ը ընդունեց որպես բանավոր դիմում և հենց այսօր ՄԻՊ-ը վարույթ կհարուցի՝ հարցի քննության համար: