ՀՀ նախագահի ընտրություններում թիվ 17/05 ընտրական տեղամասում ընտրական խախտումների գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ Սերգեյ Մուրադյանին: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-153-րդ հոդվածով՝ Ընտրության մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով և Մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելը:
Ըստ նախաքննական մարմնի Ս.Մուրադյանն է եղել այն անձը, ով տեղամասում բռնություն է գործադրել դիտորդ Նարինե Իսմայիլի նկատմամբ, բռնել նրա ձեռքերը, զրկել շարժվելու, լուսանկարելու, տեսաձայնագրելու հնարավորությունից՝ այդպիսով խոչընդոտելով նրա լիազորությունների իրականացմանը և օժանդակելով մեկ այլ անձի՝ քվեաթերթիկներ լցնել քվեատուփի մեջ և քվեարկել այլ անձի փոխարեն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Սերգեյ Մուրադյանը Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի որդին է: