«Նախօրեին, «Մետաքս»-ի մոտ տեղի Է ունեցել կրակոցներով ուղեկցված վիճաբանություն «Մետաքս Գոլդ»-ի աշխատակիցներ՝ եղբայրներ Վահագ Գ.-ի ու Վլադիմիր Գ.-ի քրեական հեղինակություն, Մետաքսի Պելեի աներորդու՝ Դավիթի հետ։ Մեզ հասած տեղեկություններով՝ Դավիթը կրակոցներ է արձակել եղբայրների ուղղությամբ, որոնք թաղային հեղինակություն համարվող Կաբել Արթուրի շրջապատից են։ Վերջինս էլ մտերմիկ հարաբերությունների մեջ Է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։ Հայտնի է, որ Դավիթը լավ հարաբերությունների մեջ չէ Բեգլարյանի և նրա շրջապատի հետ, այդ պատճառով Բեգլարյանի շրջապատի հետ անընդհատ ընդհարումների մեջ է։
Ինչպես մեզ փոխանցեցին՝ նրանց միջև վիճաբանությունների պատճառը միշտ լինում է այն, որ Գագիկ Բեգլարյանի շրջապատի տղաները փորձում են իրենց, այսպես ասած, կարգերը հաստ ստել տվյալ տարածքում, ինչն Էլ չի ընդունվում Դավիթի կողմից։
Մեր աղբյուոների փոխանցմամբ՝ կողմերն արդեն հաշտվել են, և թեման փակ է։ Գիշերը Վահագի և Վլադիմիրի հայրը հանդիպել է մյուս կողմի հետ և հաշտություն կքնել։ Այս հաշտության մեջ թե ինչքանով դերակատարում ունի նախարար Բեգլարյանը՝ դժվար է ասել։ Բայց այն, որ հարցի լուծմանը «խառնվել են» թաղային և քրեական հեղինակությունները՝ փաստ է»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: