«Հրապարակ»-ը գրում է, որ սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանն իրենց հետ զրույցում նշել է, որ իրեն ծեծի ենթարկածների հետ առերեսում եղել է մեկ անգամ, այն էլ՝ հիվանդանոցում:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ծեծի մեկ կասկածվողները երեքն են, ովքեր ձերբակալվել են սեպտեմբերի 26-ին, նրանց մեղադրանք է առաջադրվել, իսկ հետագայում ձերբակալվածներից մեկի՝ Պետրոսյանի կալանքը փոխարինվել է գրավով:
Թերթի տեղեկություններով՝ Սմբատ Հակոբյանը փորձել է իրեն ծեծողների հետ հաշտվել, անգամ, ըստ լուրերի, 3 հազար դոլար է վերցրել, որ չբողոքի, որը, սակայն, Հակոբյանը հերքել է:
«Հրապարակ»-ը միաժամանակ հիշեցնում է, որ Ս.Հակոբյանը հրապարակել էր ամիսներ առաջ իր և Ռուբեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, որի ժամանակ Հայրապետյանը սպառնացել էր Ս.Հակոբյանին: