Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության «Պոդոլսկոյե» քրեական հետախուզության մարմնի աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացիների, որոնք մեղադրվում են բեռնատարաների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է Росбалт-ը՝ հղում կատարելով ՆԳՆ-ի շրջանային վարչության մամլո ծառայությանը:
Պարզվել է, որ հանցագործները համացանցի միջոցով պատվիրել են ջրատաքացուցիչներ և խնդրել են դրանք առաքել Պոդպոլսկ: Ապրանքի առաքման ժամանակ ձերբակալվածները ահաբեկել են բեռնատարի վարորդին, ապրանքը տեղափոխել իրենց մեքենա և թաքնվել: Վնասը կազմել է շուրջ 500.000 ռուբլի:
Փաստի առումով հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի երկրորդ մասին 162 կետով: Եթե մեղադրանքները հաստատվեն, ապա վերջիններիս սպառնում է 8 տարվա ազատազրկում: Այժմ ոստիկանությունը պարզում է, թե ձերբակալվածները մասնակցել են Մոսկվայի շրջանում նմանատիպ հանցագործություններին: