Լիբիայի Կարմիր խաչը հայտարարել է, որ 43 դի է հայտնաբերվել մայրաքաղաքից 160 կմ հեռավորության վրա՝ արևելյան ծովափում։
Տեղի բնակչությունը տեղեկացրել է ոստիկանությանը, որ իրենք գտել են 25 դի, ապա մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այլ 14 դի։ Հայտնաբերված դիերը աֆրիկական ծագում ունեն, քանի որ ամենից հաճախ նրանք են օգտագործում Լիբիան Իտալիայի Լամպիտոզ կղզի հասնելու համար: