Հայաստանն ավելի է հզորացել, ավելի միասնական ենք դարձել, ավելի կարևորվել է երկիրը, ժողովուրդը, պետությունը, երկրապահը, սահմանում զինվորն ավելի ամուր է կանգնած: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեներալ Մանվել Գրիգորյանը, ով այցելել էր Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հոկտեմբերի 27-ի զոհերին:

Նա նաև նշեց. «այսօր շատ վազգեններ են ծնվել, շատ հայրենասեր տղերք են եղել, ես սահմանում կանգնած 18 տարեկան տղայի ծնողին եմ պաշտպանել, այսօր ինքն էլ ինձ, իմ երեխաներին, թոռներին է պաշտպանում: Որոշ մարդկանց օրենքն է պատժել, որոշ մարդկանց էլ Աստված է պատժում: Ամեն դեպքում, ով արել՝ արել է, հայ ազգի ժողովրդի մեր պետության, անկախության դեմ է արել, հայ ժողովրդին է վնասել, քանի որ դա պետականությանը, հայ ժողովրդին էր հարված»,- ասաց նա՝ անդրադառնալով հոկտեմբերի 27-ի բացահայտմանը: