1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Այս արյունոտ օրվա քաղաքական հետևանքների մասին YerevanNews.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ: 

- Որպես քաղաքագետ ինձ համար հասկանալի է, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ը մի իրադարձություն է, որը շատ կտրուկ անդրադարձավ Հայաստանի պատմական և քաղաքական զարգացման վրա: Նմանատիպ իրադարձություն, որին զոհ գնացին այն ժամանակվա և՛ վարչապետը, և՛ խորհրդարանի խոսնակը, և՛ որոշ նախարարներ ու պատգամավորներ, չէր կարող բացասական չանդրադառնալ Հայաստանի խորհրդային զարգացման ամբողջական ընթացքի վրա:

Միգուցե, եթե այդ իրադարձությունը չլիներ, Հայաստանում մի քիչ այլ քաղաքական մշակույթ լիներ, մի քիչ այլ ձևով կգնային սոցիալ-տնտեսական զարգացման և ինչու չէ նաև քաղաքական-ժողովրդավարական գործընթացները: Այդ առումով ես կարծում եմ, որ դա ամենածանր և ամենաբացասական պահերից մեկն է եղել Հայաստանի նորագույն պատմության մեջ: