Մալդիվյան կղզիներում ստեղծվել է աշխարհում առաջին ստորգետնյա SPA սրահը:
SPA սրահի ստեղծման համար, որը ստացել է LIME անվանումը, անհրաժեշտ է եղել մեկ տարվա քրթնաջան աշխատանք:
Սրահի շինարարության հիմնական նյութը եղել է հատուկ 5 դույմանոց միաձույլ պոլիմերը, որը հյուրանոցի տիրոջ կարծիքով ավելի բարձր մակարդակի թափանցելիություն ունի, քան լամինացված հայելին և ավելի քիչ վտանագավոր է օվկիանոսի էկո համակարգի համար:
Այժմ SPA սրահի հաճախորդները կարող են երկու հաճույք միանգամից վայելել: Մի կողմից վայելեն SPA պրոցեդուրաներից, իսկ մյուս կողմից ստորջրյա կյանքի գեղեցկություններից:
Իսկ մինչ այդ Մոլդիվյան կղզիներում բացվել էր աշխարհում առաջին ստորջրյա ռեստորանը: Այս մասին գրում է Luxplanet-ը: