«Երեկ խորհրդարանում կրկին շարունակվեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի զեկույցի բուռն քննարկումները: Իրենց ելույթներում ՄԻՊ-ին չխնայեցին ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև իշխանական պատգամավորները։ Բավական ուշագրավ էր ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյան-ՄԻՊ Կարեն Անդրեասյան «փոխհրաձգությունը, որը նույնիսկ անձնական և վիրավորանքների դաշտ տեղափոխվեց։
Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ֆարմանյանը քաղաքական պատվեր է կատարում և հստակեցրել է, որ դա իշխող ՀՀԿ-ի պատվերը չէ»:
«Առավոտ»-ը Սամվել Ֆարմանյանին հարցրել է՝ ո՞վ է նրա շեֆը. «Իմ մեկնաբանությամբ ես չէի պատվի նման անլուրջ մարդու կողմից կատարված նման անլուրջ և տխմար հայտարարությունը։ Եթե իրեն իր տղամարդկությունը չի բավարարել՝ ասելու, թե ում մասին է խոսքը, ինձ համար դժվար է... Իմ ղեկավարը հանրապետության նախագահն է։ Ես հանրապետության նախագահի քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ»։ Սամվել Ֆարմանյանն անբարոյական է համարում անհարկի շահարկումները շեֆի փնտրտուքներում և հիշեցնում է, որ եղել են դեպքեր, երբ ինքը չի զլացել տարբեր խնդիրների վերաբերյալ իր կարծիքը ներկայացնել. «Բայց դրանից հեռուն գնացող եզրակացություններ կարող է անել մարդը, ով մի քիչ երկար չի մտածում»»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: