Այս պահին դեռ շարունակվում է Երևանի քաղաքապետարանի առջև անցկացվող ցույցը: Հանրահավաքին մասնակցում են մոտավորապես 100 քաղաքացիներ: Վերջիններս պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը նշելով.«Երևան քաղաքի անճոռնիացման և քաղաքացիների անխնա թալանի արդյունքում միլիոններ կուտակած Հանրապետական կուսակցությունը և նրա կամակատար Տարոն Մարգարյանը ոչ միայն իրավունք չունեն հայտնվելու Երևանի ավագանիում, այլ նաև անհապաղ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն տարիներ շարունակ մայրաքաղաքում ծավալած հանցավոր գործունեության համար»:
Բողոքի մասնակիցները ցանկանում էին մտնել քաղաքապետարանի շենք և նամակ ընթերցեին, սակայն ոստիկանները խոչընդոտեցին նրանց և թույլ չտվեցին մոտիկանալ քաղաքապետարանի շենքի մոտ: Ինչպես հաղորդում է YerevanNews.am-ի թղթակիցը, փոքրիկ միջադեպ առաջացավ ոստիկանների և ցույցի մասնակիցների միջև:
Այս պահին ցուցարարները երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ:
Լուսանկարը` ֆեյսբուքյան օգտատեր Արման Թաթոսյանինն է