Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը վերջնաժամկետ է տվել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը պետք է պետք է որոշում կայացնի մինչև նոյեմբերի 27-ը և կա՛մ կնքի նոր պայմանագիր, կա՛մ մրցաշրջանի վերջում հեռանա գերմանական ակումբից:
Հավելենք, որ Գվարդիոլայի գործող պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
44-ամյա մասնագետը «Բավարիան» գլխավորում է 2013 թվականից և այս ընթացքում հասցրել է 2 անգամ դառնալ Գերմանիայի չեմպիոն, նվաճել երկրի գավաթն ու Եվրոպայի Սուպերգավաթը և հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում:
Հիշեցնենք նաև, որ մարզչի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»: