Կարծիքներ կան, որ իբրև թե Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում լրացնել այն ընդդիմադիր «նիշան», որը ազատվել է Գագիկ Ծառուկյանից հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով հայաստանյան քաղաքական դաշտում Արա Աբրահամյանի հայտնվելուն:

- Բայց պատկերացնում եք Հայաստանում որևէ մի օլիգարխ, որը լինի ընդիմադիր: Ես ունեմ երկու օրինակ, երբ իշխանությունները ցույց տվեցին, որ շատ խիստ կպատժեն օլիգարխներին, որոնք կփորձեն պայքարել իրենց դեմ: Առաջինը՝ Խաչատուր Սուքիասյանն էր, որը 2008թ.-ին փորձեց դեմ դուրս գալ իշխանություններին և պատասխան ստացավ նրանց կողմից, իսկ երկրորդը Գագիկ Ծառուկյանն էր՝ այս տարվա փետրվարի 12-ին: Ես չեմ պատկերացնում, որ Արա Աբրահամյանը կարող է նույն ճակատագրական սխալը անել՝ հույս ունենալով, որ նրա թիկունքում ՌԴ-ն է: Երկրորդը. Արա Աբրահամյանը շատ թույլ կողմեր ունի: Սկսած նրանից, որ նա տարրական ծիծաղի առարկա է դառնում իր ռուսերենի պատճառով: Նրան բառացիորեն հեգնում են:

Հետո էլ... շատ մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող մարդը գոնե կավարտի իր կիսակառույցները Երևանի կենտրոնում: