ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 30-ամյա Ս. Հարությունյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21:45-ին, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` սրտի շրջանում ծակած-կտրած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդու դիակ:
Անմիջապես «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Պարզվել է մահացածի ինքնությունը, ով Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ս. Հարությունյանն է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախնական քննության տվյալներով՝ տղամարդը կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքն ստացել է Աշտարակ քաղաքի Արծվի թևի մոտ գտնվող այգիներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ։
Քննությամբ պարզվել է խնջույքի մասնակիցների շրջանակը, ինքնությունը, ովքեր հարցաքննվել են։ Ձեռք բերված նախնական տվյալներով՝ խնջույքին ներկա է գտնվել 4 անձ՝ Ս. Հարությունյանը, նրա ընկերը և ևս երկու աղջիկ։ Տուժած քաղաքացուն նախ առաջին բուժօգնություն է փորձել ցուցաբերել, ապա նաև հիվանդանոց տեղափոխել ընկերը։
Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, վերցվել են փորձանմուշներ։ Ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, Ս. Հարությունյանի՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Այս թեմայով
Երևանի կենտրոնում 19-ամյա երիտասարդի են սպանել. Պատճառը հայհոյելու շուրջ նկատողությունն էր. դանակահարողը կալանավորվել է
Իսպանիան վերականգնել է ռուսական երկաթի եւ պողպատի ներմուծումը. ՌԻԱ Նովոստի
Ադրբեջանում պատմել են թյուրքական աշխարհի հեռանկարների մասին՝ «Զանգեզուրի միջանցքի» իրականացման արդյունքում
Եգիպտական եւ ռուսական մարտանավերը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում
«Հանուն հայրենիքի» շարժման ձեւաչափի փոփոխությունը նշանակում է նաեւ նոր անձանց առկայություն. Գալստանյան
Արգենտինայի հաղթանակը, Մեսիի եւ Մարտինեսի 2-ական գոլերը (տեսանյութ)
Կառավարությունը հանձնառու է խորացնել երկկողմ համագործակցությունը ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսությանը համահունչ. Փաշինյան
Ռուսաստանը ներդրումներ կկատարի Իրանի նավթահանքերում. Օվջի
Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է
Եվրո-2024. Օրվա հանդիպումները
Իսրայելի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները
ՄԱԿ-ը հայտնել է, որ Ռաֆահի պահեստների սննդամթերքի պաշարները սպառվում են
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Պորտուգալացի մարզիչը գլխավորել է «Նոան»
Մանդատների հարցը կգա՞ օրակարգ. «Հրապարակ»
Փաշինյանն ու Ալիեւը սինխրոն են աշխատում. «Հրապարակ»
Հունիսի 15-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը.«Ժողովուրդ»
27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «Ժողովուրդ»
Երեւանի ավագանին արձակուրդ կմեկնի. անդամները մտադիր են վայելել այն. արտահերթ նիստեր չեն լինի. «Ժողովուրդ»
Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ճանապարհին պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին
Ռոնալդու․ Հավաքականի այս սերունդն արժանի է Եվրոպայի տիտղոսի
Երեւանի Էրեբունի վարչական շրջանում ուսումնական մասնաշենքը կօտարվի դասական աճուրդով. Մեկնարկային գինը՝ 298,3 մլն դրամ
Իսպանիան վերականգնել է ռուսական երկաթի եւ պողպատի ներմուծումը. ՌԻԱ Նովոստի
Ադրբեջանում պատմել են թյուրքական աշխարհի հեռանկարների մասին՝ «Զանգեզուրի միջանցքի» իրականացման արդյո...
Ռուսաստանը ներդրումներ կկատարի Իրանի նավթահանքերում. Օվջի
ՄԱԿ-ը հայտնել է, որ Ռաֆահի պահեստների սննդամթերքի պաշարները սպառվում են
Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը հավանություն չի տվել իր զենքով ռուսական տարածքի խորքերը հարվածելուն
Թրամփը հայտարարել է Պուտինի հետ լավ հարաբերությունների մասին
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է
Մանդատների հարցը կգա՞ օրակարգ. «Հրապարակ»
Փաշինյանն ու Ալիեւը սինխրոն են աշխատում. «Հրապարակ»
Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարց...
27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «...