«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ խորհրդարանում ընդմիջման ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ակտիվություն էր, քանի որ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր սենյակ էր հրավիրել՝ «մաղարիչ» ուտելու: Նշենք, որ մի քանի օր առաջ տեղի էր ունեցել Բաղդասարյանի դստեր ամուսնությունը, ու ՀՀԿ-ականները մեկիկ-մեկիկ խմբակցություն էին մտնում՝ Վ. Բաղդասարյանին շնորհավորելու համար:

Հիմնականում Բաղդասարյանին «այցելում» էին ՀՀԿ-ական կանայք՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Աճեմյանը, Շուշան Պետրոսյանը: Խմբակցություն մի քանի վայրկյանով ՙմուտք՚ գործեց նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։