Քիչ առաջ Երևանի քաղապետարանի դիմաց ՀԱԿ ակտիվիստ երիտասարդներն բողոքի ակցիա էին կազմակերպել, որտեղ էլ ոստիկանների և նրանց միջև տեղի ունեցավ բախում: Պատճառն այն էր, որ ոստիկանական շարասյունը փակել էր դեպի քաղաքապետարանի մուտք տանող ճանապարհը: Ոստիականները չպատասխանեցին ակտիվիստների հարցադրումներին, թե ինչու՞ են փակել ճանապարը, ինչու՞ չեն կարող մոտենալ քաղաքապետարանի շենքին:
«Ձեր բթամտության մասին վաղուց բոլորը գիտեն»,- իր խոսքում ասաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը ոստիկաններին և անգամ այդ դեպքում ոստիկաններից շատերը լռում էին: Եվ սա տևեց մինչ այն պահը, երբ այդ խառնաշփոթին միացավ փոխոստիկանապետը:
ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանի խոսքով` նրանց նպատակը բնավ քաղաքապետարանի աշխատանքները խոչըդոտելը չէր, այլ խաղաղ ակցիա իրականացնելը, որի միջոցով հանրությունը կտեղեկանա, ըստ նրա. հանցախմբի կատարած ապօրինի աշխատանքներին:
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը խոսելով ակցիայի մասին ասաց, որ իրենք պայքարում են քաղաքացիներից գողացվածը վերադարձնելու պահանջով:
Ստորև կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութերը