«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրկին հայտնվեց պատգամավորների ուշադրության կենտրոնում իր «անմեղ» վարմունքով:

Բանն այն է, որ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Ստեփանյանի ծննդյան օրն էր, իսկ խորհրդարանում նման ավանդույթ կա՝ նախքան նիստի մեկնարկը ԱԺ նախագահը հայտարարում է, որ պատգամավորի ծնունդն է, ու օրենսդիրները ծափողջույններով շնորհավարում են նրան: Երբ Գալուստ Սահակյանը հայտարարեց Արթուր Ստեփանյանի անունը, մի պահ ինքն էլ շփոթվեց, կարծես թե ԱԺ նախագահի համար ևս անակնկալ էր, որ խորհրդարանում նման պատգամավոր կա՝ այն էլ իր հարազատ ՀՀԿ խմբակցությունում:

Նշենք, որ Արթուր Ստեփանյանը համարվում է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի անձնական «կոճակ սեղմողը» խորհրդարանում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։