«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ԱԺ ՀՀԿ խմբակցությունում արշալույսները խաղաղ չեն. կին պատգամավորների մեջ հերթական կռիվն է սկսվել, իսկ պատճառը՝ հերթական գործուղումն է: Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, առաջիկայում ԱԺ-ից մեծ պատվիրակություն մոտ 10 օրով մեկնելու է Չինաստան, և հիմա ՀՀԿ կանայք պայքարում են այդ պատվիրակության կազմում ընդգրկվելու համար:
Մեր աղբյուրի պնդմամբ, սկզբում պատվիրակության կազմում նշված է եղել Շուշան Պետրոսյանի անունը, սակայն գործուղումների սիրահար կանայք, որոնք հովանավորվում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից, Շուշանի անունը «ջնջել են տվել» և ընկերուհիներով տեղավորվել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: