Հայաստանի հարավ-արեւմտյան` Նախիջևանի սահմանին հայկական զինուժը ավելի է բարելավել դիրքերը: Իմ գործընկերները որսացել են բացառիկ կադրեր և հարցազրույցներ անցկացրել Սյունիքի լեռնագագաթին տեղակայված հենակետերում: Դեպի նոր դիրքեր տանող ճանապարհային ցանցի զգալի մասն արդեն պատրաստ է, կացարանները` նույնպես: Նախարար Սեյրան Օհանյանի հրահանգը` թույլ չտալ, որ պետական սահմանին նախաձեռնությունն անցնի հակառակորդի ձեռքը, մեր տղաները հաջողությամբ կատարում են: Բացառիկ ռեպորտաժը պատրաստել է Աննա Բալյանը: