Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, տեղի ունեցավ Կառավարության հերթական նիստը: Որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի «Ուռի հողեր» կոչվող 22,62 հեկտար խաղողի այգիներում կրակահերթի պատճառով բերքահավաք չիրականացրած համայնքի բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով` Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 16 միլիոն 10 հազար դրամ:

Կառավարության կողմից իրականացված հաշվարկները ցույց են տալիս, որ խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 16 մլն դրամ: