«Բարսելոնան» մտադիր է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել նոր պայմանագիր՝ մինչև ֆուտբոլիստի կարերայի ավարտը։
Կատալոնական ակումբի ղեկավարությունը առաջիկայում բանակցություններ կսկսի արգենտինացու հետ։
Հիշեցնենք, որ Մեսսիի գործող պայմանագիրը կապտանռնագույնների հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը։
Ավելի վաղ արգենտինացին հայտարարել էր, որ դեմ չէ կարիերան ավարտել արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբում, որտեղ հանդես է եկել 1995-2000 թվականներին։