Հունաստանի ծովափի ոստիկանությունը ջրերից դուրս է բերել ավել քան 240 փախստականի, որոնց նավը խորտակվել էր հունական Լեսբոս կղզու մոտակայքում։

BBC-ն հաղորդում է, որ փրկարարները ջրից դուրս են բերել նաև 3 դի, որոնցից 2-ը երեխա են եղել։

Փրկարարները շարունակում են որոնումները, որպեսզի կարողանան առավելագույնս կյանք փրկել։