«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալներից պարզվում Է, որ Հայաստանի հարկային մուտքերի 65 տոկոսը ապահովում է հարկ վճարող տնտեսվարողների 1 տոկոսը։ Այսինքն՝ Հայաստանում շրջանառվող գումարների առնվազն երկու երրորդը ևս տնտեսվարողների վերը նշված մեկ տոկոսն Է տնօրինում։ Ի դեպ, շրջանառվող գումարների մեջ են մտնում նաև արտերկրից եկող տրանսֆերտները, քանի որ այդ գումարները ևս, ի վերջո, հայտնվում են նշված «ընտրյալների» գրպաններում։ Հենց այս փաստն Է պատճառը, որ Հայաստանի տնտեսությունն այսօր շնչահեղձ Է լինում։

Հայաստանում ոչ մի տնտեսվարող այսօր չի կարող զարգանալ, եթե ուղղակի կամ անուղղակի կապված չէ նշված մեկ տոկոսի սեփականատերերի հետ։ Սակայն իրավիճակի ողբերգությունը կայանում է նրանում, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը, ներկա իշխանությունների պայմաններում ոչ էլ նշմարվում են, քանի որ իշխանություն ասվածը՝անձերի տեսքով, հենց նույն այդ մեկ տոկոսի սեփականատերերն են»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: