«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մեծամասնական ընտրակարգով ընտրված մանդատ ստացած պատգամավորների գերակշիռ մասը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգով նախօրեին հավաքվել է ՀՀԿ-ի Մելիք Ադամյանի գրասենյակում: Օլիգարխ-պատգամավորներին, որոնց մի մասը ՀՀԿ-ն է ներկայացնում, իսկ մյուս մասը` ԲՀԿ, կամ էլ իբր թե անկախ են, «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբրահամյանը հասկացրել է, որ «անկախ» ԲՀԿ-ականների հետագա ճակատագիրը կախված է այն բանից, թե նրանք ինչ արդյունքներ կապահովեն դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ:
Պատգամավորներին հանձնարարվել է, որ յուրաքանչյուրն իր ընտրատարածքի մարզպետի (Երևանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի) հետ համաձայնեցնի, թե ինքը որ տեղամասերի արդյունքների համար է պատասխանատվություն կրում: Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին ուղղակի ասել է, որ ինքն ըստ այդ «բաժանման» է պատգամավորներից հանրաքվեի արդյունքների հետ կապված հաշիվ պահանջելու:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: