«ՀՀԿ-ի կին պատգամավորների շրջանում կրկին անհաշտություն Է։ Խորհրդարանական պատվիրակությունը նոյեմբերին գործուղվելու Է Չինաստան, և արդեն պայքար Է ծավալվել, թե ովքեր պետք Է լինեն մեկնողների կազմում։ Առավել անողոք Է կանանց մրցակցությունը։ Բոլորը փորձում են Աժ ղեկավարության հետ առանձնազրույց ունենալ իրենց տեղն ապահովելու համար:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս «մենամարտում» ուժերի «անհավասար» պայքար Է եղել Ռուզան Մուրադյանի և Շուշան Պետրոսյանի միջև։

«Անհավասար», քանի որ, երգչուհու կամքից անկախ, կին գործընկերը «դուրս» Է մղել նրան ցուցակից։ Բանն այն Է, որ Չինաստան պետք Է մեկներ Շուշան Պետրոսյանը, բայց Ռուգան Մուրադյանին հաջողվել Է «վերևներին» համոզել, որ այդ գործուղման համար ինքն ավելի հարմար Է։ «Մենք էստեղ քարոզչություն անենք, իրենք գնան Չինաստանում ֆռֆռան»,– դժգոհեց պատվիրակության կազմում չընդգրկված կանանցից մեկը՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ գործուղման հարց Է ծագում, ՀՀԿ կանանց շրջանում խլրտումներ են սկսվում»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: