Պարզվում է, որքան էլ ՀՀԿ - ն եւ ԲՀԿ - ն առերես պայքարում են միմյանց դեմ, քննարկվում է նաեւ ԲՀԿ - ի, կոալիցիա մտնելու հարցը: Այս մասին գրում է «hraparak.am»-ը

 Կառավարության կազմի ամբողջական հրապարակումը հետաձգվում է մինչեւ մայիսի 9 - ը, նաեւ այդ պատճառով անդրկուլիսներում բանակցողները պայմանավորվել են, եթե ԲՀԿ - ն Երեւանի ընտրություններում գրավի երկրորդ տեղը, այդ դեպքում որոշ պորտֆելներ, հումանիտար բլոկում, չեն բացառում, նաեւ դիվանագիտական «կորպուսում», կտրվեն նրան: