Այսօր` ապրիլի 19-ին, Երևանում (Հյուսիսային պողոտա 10) մեկնարկեց «ԳՐՔԻ ԲԱՆԿ - նվիրատվության տաղավար» ծրագիրը։
Տաղավարում մարդիկ կարող են նվիրել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր, որոնք փոխանցվելու են համայնքային գրադարաններին և ՀՀ զորամասերին։
«ԳՐՔԻ ԲԱՆԿ - նվիրատվության տաղավար» ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ. «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի և Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի հետ համատեղ։
Տվյալ ծրագիրն իրականացվում է "Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք"-ի շրջանակներում։Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը կարող է տևել մինչև հոկտեմբերի 1-ը, կախված մեր հասարակության ակտիվությունից:
Մինչ կսկսվեր գրքերի հավաքագրումը նախատեսված էր գեղեցիկ ֆլեշմոբ, որը ներկայացնում ենք YerevanNews.am-ի տեսանյութում: