Կանադահայ գեղասահորդ Թինա Կարապետյանը ցանկանում է ներկայացնել Հայաստանը՝ Հարավային Կորեայի Փհյոնչան քաղաքում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում:
thesuburban.com-ի փոխանցմամբ՝ 18-ամյա մարզուհին որոշել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, քանի որ Կանադան ներկայացնելու շանսերը փոքր են:
Գեղասահորդուհին մարզվում է Կանադայի Կվաբեկ նահանգի «Լավալ» ակումբում: Հանդես է գալիս Սիմոն Պրու-Սենեկալի հետ,ում հետ վերջերս բրոնզե մեդալ էր նվաճել Նյու Յորքում կայացած Lake Placid Ice Dance Championships մրցաշարում: