«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, նոյեմբերի 6-ից Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակելու է նոր քաղաքական հաղորդում, որը վարելու է ոչ այլ ոք, քան ՀՀԿ փոխնախագահ, համատեղությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

Հաղորդումը կոչվելու է «Եռանկյունի», այն եթեր է հեռարձակվելու շաբաթը մեկ՝ «եռաչափ» ֆորմատով, «փրայմթայմ» ՝ ամենադիտարժան ժամին։ Սակայն Արմեն Աշոտյանը հրաժարվեց ներկայացնել ողջ «ճշմարտությունն» իր նոր հաղորդման և կարգավիճակի մասին»:

Ավելի մանրամասն կարդացեքթերթի այսօրվա համարում: