Բարաք Օբաման որոշել է Սիրիայի հյուսիսում ամերիկացի հատուկջոկատայինների ոչ մեծ խումբ տեղակայել` «Իսլամական պետության» դեմ պայքարում վերապատրաստելու համար:
Reuters-ի փոխանցմամբ՝ Օբամայի հրահանգով խոսքը շուրջ 50 հատուկջոկատայինի մասին է: Գործակալության մեկ այլ աղբյուրի համաձայն` ամերիկացի զինվորականները կսահմանափակվեն Սիրիայում խորհրդատվությամբ:
Զինված խմբավորմանը դիմակայելու համար Օբաման հրահանգել է նաև A-10s և F-15 օդանավեր ուղարկել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա, ռազմական օգնություն տրամադրել Հորդանանին և Լիբանանին: