Ռուսաստանը հայտարարել է, որ արդեն լրացել է մեկ ամիս, ինչ ռուսական բանակը գործողություններ է իրականացնում Սիրիայում։ Ռուսական բանակը այս ընթացքում կարողացել է իրականացնել 1400 օդային գրոհ, որոնք հարվածել են 1600 ահաբեկչական կենտրոնների։
Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուսական բանակի օդային գրոհների արդյունքում սիրիական բանակը ցամաքում կարողացել է իր իշխանությունը վերականգնել ավելի քան 50 ավաններում, որոնցից 19-ը Հալեպի շրջակայքում են գտնվում։