Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Մյունխենի «Բավարիան»հյուրընկալվել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով: Չնայած խաղի ընթացքում ունեցած բացահայտ առավելությանը՝ մյունխենցիները չկարողացան հաջողության հասնել:
Սա Գվարդիոլայի թիմի առաջին ոչ ոքին էր Բունդեսլիգայում: Մինչ այդ թիմը մեկնարկային 10 տուրերից հետո ուներ 100 տոկոսանոց ցուցանիշ:
Հավելենք, որ այս խաղից հետո «Բավարիան» կորցրեց առաջին միավորները, բայց 8 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից»: