Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ ավելի վաղ ռադարներից անհետացած ռուսական ուղևորատար օդանավը կործանվել է Սինա թերակղզու մոտակայքում: Օդանավը շարժվում էր Շարմ-էլ Շեյխից դեպի Սանկտ-Պետերբուրգ:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, «Airbus А-321»-ը պատկանում է ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը: Օդանավում գտնվում էր 224 մարդ, որոնցից 217-ը ուղևորներ են եղել, իսկ 7-ը՝ անձնակազմից: Եգիպտական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ինքնաթիռի մասունքները հայտնաբերվել են Սինա թերակղզու կենտրոնական հատվածում:
«Ռոսավիացիան» հաստատել է, որ կապը օդանավի հետ կորել է: Նրանք հայտնել են, որ Շարմ-էլ Շեյխից օդանավը բարձրացել է ժամը 6:51-ին, իսկ 7:14-ին կապը կորել է: