«LifeNews»-ը հրապարակել է այսօր առավոտյան կործանված օդանավի ուղևորների ցանկը: Չնայած իրարամերժ հայտարարություններին, BBC-ն հաղորդել է, որ եգիպատական օդուժի ինքնաթիռները հայտնաբերել են օդանավի կործանման վայրը: 

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ցանկում հայկական ազգանվամբ (Լ. Մնացականով) ուղևոր է եղել։ Ցակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից YerevanNews.am-ին հայտնեցին, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը փորձում է ճշտել կան արդյոք այսօր առավոտյան Շարմ-էլ-Շեյխից Սանկտ-Պետերբուրգ թռչող օդանավի ուղևորների շարքում ազգությամբ հայեր: